Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՈՒկրաինան ԵՄ-ի և ՌԴ-ի հետ կքննարկի Ասոցացման համաձայնագրի տնտեսական ասպեկտները

ՈՒկրաինան ԵՄ-ի և ՌԴ-ի հետ կքննարկի Ասոցացման համաձայնագրի տնտեսական ասպեկտները
02.07.2014 | 12:33

ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հաստատել է ՈՒկրաինայի մտադրությունը՝ հուլիսի 11-ին ԵՄ, ՌԴ և ՈՒկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ անցկացնել՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական ասպեկտների վերաբերյալ: УНИАН-ը հաղորդում է, որ այդ մասին Պորոշենկոն ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի հետ հանդիպման ժամանակ: Կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի իրագործման հետագա քայլերը:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ